Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աշխատաժողով` նվիրված ասպիրանտական կրթության բարելավմանը

Աշխատաժողով` նվիրված ասպիրանտական կրթության բարելավմանը
30.01.2015 | 14:32

Հունվարի 26-27-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում ՏԵՄՊՈՒՍ-ի VERITAS ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատաժողով նվիրված ասպիրանտական կրթության աստիճանաշնորհման և որակի ապահովման չափանիշներին: Աշխատաժողովին, որպես ծրագրի գործընկեր, մասնակցել են նաև ՈԱԱԿ ներկայացուցիչները:
Երկօրյա միջոցառման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընդունված գիտական աստիճանաշնորհման չափանիշները, ինչպես նաև կրթության երրորդ մակարդակում որակի ապահովման գործընթացները: Աշխատաժողովին ներկա եվրոպացի գործընկերները ներկայացրել են ոլորտում իրենց երկրների փորձն ու մոտեցումները:
VERITAS-ը (Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) ՏԵՄՊՈՒՍ-ի եռամյա դրամաշնորհային ծրագիր է, որը մեկնարկել է 2014թ.-ի սկզբին: Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի ասպիրանտական կրթական համակարգը՝ այն համապատասխանեցնելով եվրոպական որակավորումների շրջանակին և Զալցբուրգյան սկզբուքներին:

Դիտվել է՝ 1227

Մեկնաբանություններ